Բաղադրիչներ
- Մայոնեզ – 200 գ
- Պինդ պանիր – 170 գ
- Ընկույզ – 80 գ
- Ձու – 4-5 հատ
- Սոխ – 1 հատ
- Բազուկ – 1 հատ
- Նուռ – 1 հատ
- Հավի կրծքամիս – 1 հատ
- Աղ, պղպեղ
- Սրտաձև կաղապար
Պատրաստման եղանակը
- Հավի խաշած կրծքամիսը խորանարդաձև կտրատել:
- Սոխը կտրատել և թեթևակի տապակել:
- Քերիչով անցկացնել պանիրը, խաշած ձվերը և բազուկը:
- Նռան հատիկները առանձնացնել, ընկույզը կտրատել:
- Աղցանը հավաքել կաղապարի մեջ. հավ, տապակած սոխ, մայոնեզ, ձու, պանիր, ընկույզ, բազուկ, մայոնեզ: Աղցանը պատել նռան հատիկներով, ինչպես ցուցադրված է նկարում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը