Ձնեմարդուկներ՝ պանրից
Advertisement 1000 x 90

Ձնեմարդուկներ՝ պանրից

Բաղադրիչներ

  1. Պինդ պանիր
  2. Ոչխարի պանիր
  3. Սխտոր
  4. Գազար
  5. Կոկոսի քերուկ
  6. Սև պղպեղի հատիկներ

Պատրաստման եղանակը

  1. Պանիրները և սխտորը քերել, խառնել:
  2. Ձնեմարդ պատրաստելու համար զանգվածից մեծ և փոքր չափերի գնդիկներ ձևավորել և 15 րոպե դնել սառցախցիկը:
  3. Գնդիկները թավալել կոկոսի քերուկի մեջ: Միացնել ատամի փայտիկով և զարդարել՝ ինչպես ցուցադրված է նկարում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը