Բաղադրիչներ
- Սերուցք (20%) – 200 մլ
- Շաքարի փոշի – 50 գ
- Սառեցված հատապտուղներ (ելակ) – 200 գ
- Ազնվամորի կամ բալ՝ զարդարման համար
Պատրաստման եղանակը
- Հատապտուղները և սերուցքը սառեցնել:
- Սերուցքը հարել: Աստիճանաբար ավելացնել շաքարի փոշին և հարել 3-5 րոպե:
- Ավելացնել հատապտուղները և կրկին հարել:
- Լցնել բաժակների մեջ:
- Զարդարել հատապտուղներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը