Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 300 գ
- Պանիր – 100 գ
- Ընկույզ – 50 գ
- Ձու – 2 հատ
- Մայոնեզ – 3 ճ/գ
- Ձիթապտուղ – 10-12 հատ
- Սամիթ – 1 փունջ
- Կանաչ սոխ (զարդարելու համար)
- Սխտոր – 1-2 պճեղ
Պատրաստման եղանակը
- Հավի միսը և ձուն խաշել, մանր կտրատել:
- Լցնել քերած պանիրը, մանր կտրատված կանաչին:
- Ավելացնել մայոնեզը և ճզմած սխտորը, լավ խառնել:
- Ընկույզը մանր կտրատել:
- Ստացված զանգվածից գնդեր ձևավորել և պատել կտրատված ընկույզով:
- Ձիթապուղներով և կանաչ սոխի ճյուղերով զարդարել խաղալիքները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը