Մասնագետների խոսքով` ձուն սպիտակուց և լեյցին է պարունակում, որոնք նպաստում են մկաններին արագ աճին։ Սպիտակուցով է հարուստ նաև հավը, որը, դիետոլոգների կարծիքով, կարող է լավ այլընտրանք լինել մսին։ Բուսակերները կարող են հավը փոխարինել տոֆուով, որի մեջ ևս սպիտակուց կա։ Բացի այդ, տոֆուն հիանալի նախաճաշ կարող է լինել մարզիկների համար։
Դիետոլոգները պնդում են, որ բանանը լավ հագեցնում է իր մեջ պարունակվող ածխաջրերի շնորհիվ, միևնույն ժամանակ թույլ է տալիս օրվա ընթացքում քիչ ուտել։ Բանան խորհուրդ է տրվում ուտել մարզվելուց առաջ, իսկ մարզվելուց հետո` բնական յոգուրտ։ Պարապմունքների ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել նաև ավոկադո և լոբազգիներ։ Մթերքի այդ տեսակները հագեցած են ճարպերով, ինչպես նաև սպիտակուցով և ածխաջրով։
Ավելի վաղ բրիտանացի գիտնականներն ու սննդաբանները ներկայացրել էին, թե ինչ մեթոդներով կարելի է չորս շաբաթվա ընթացքում գեղեցիկ որովայն ունենալ։ Նախևառաջ անհրաժեշտ է փոխել նախաճաշի սննդակարգը. ածխաջրերի փոխարեն պետք է ավելի շատ սպիտակուց և ճարպ օգտագործել։