Սպիտակուցի բարձր պարունակությամբ դիետաներն օգնում են նիհարել, բայց վտանգավոր են սրտի համար. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Սպիտակուցի բարձր պարունակությամբ դիետաներն օգնում են նիհարել, բայց վտանգավոր են սրտի համար. հետազոտություն

Սպիտակուցի բարձր պարունակությամբ դիետաներն օգնում են նիհարել, բայց վտանգավոր են սրտի համար, քանի որ նպաստում են զարկերակների խցանմանը։ Այս մասին ասվում է Վաշինգտոնի Սենթ Լուիսի համալսարանի բժշկական ֆակուլտետի (ԱՄՆ) գիտնականների հետազոտությունում։

Գիտնականների խոսքով՝ սպիտակուցային սննդակարգը խթանում է ոչ կայուն խցանումների կուտակմանը զարկերակներում եւ մեծացնում սրտի նոպայի վտանգը։

«Սպիտակուցի բարձր պարունակությամբ սնունդը ակնհայտ առավելություն ունի նիհարելու համար, ինչը վերջին տարիներին տարածված է դարձնում սպիտակուցային դիետաները։ Բայց կենդանիների եւ մարդկանց վրա կատարված որոշ փորձեր ցույց են տվել, որ կապ գոյություն ունի դիետիկ սպիտակուցի օգտագործման եւ սիրտ-անոթային խնդիրների միջեւ։ Մենք որոշեցինք ուսումնասիրել՝ իսկապե՞ս գոյություն ունի արդյոք պատճառահետեւանքային կապ սպիտակուցի բարձր պարունակության եւ սիրտ-անոթային հիվանդությունների միջեւ»,- ասել է հետազոտության առաջատար մասնագետ Բաբաք Ռազանին։

Հետազոտության ընթացքում մասնագետները հետեւել են  մկների վիճակին, որոնց տվել են ճարպերի բարձր պարունակությամբ կեր։ Մկների մի մասը ստացել է ճարպերի բարձր պարունակությամբ կեր, ինչը նաեւ շատ սպիտակուց է պարունակել։ Մյուսներին կերակրել են ճարպերի բարձր պարունակությամբ եւ սպիտակուցների չափավոր քանակությամբ կերով։

Ճարպերի եւ սպիտակուցի բարձր պարունակությամբ սննդով կերակրված մկների մոտ առաջացել է ծանր աթերոսկլերոզ. զարկերակներում խտացումներն ավելացել են 30 տոկոսով մյուս խմբի մկների համեմատ։ Ընդ որում՝ այն մկների մոտ, որոնց զարկերակները ախտահարվել են, ավելորդ ճարպային նստվածքներ չեն գոյացել։

Գիտնականների խոսքով՝ շատ սպիտակուց կերած մկների զարկերակներում ավելի շատ է եղել «ծերտ» ճարպի, խոլեստերինի, կալցիումի եւ մահացած բջիջների նստվածքներով, որի մեջ վերացել են մակրոֆագերը՝ իմունային բջիջները, որոնք գործում են որպես անոթների եւ զարկերակների մաքրիչներ։

med.news.am