Բաղադրիչներ
- Ալյուր – 250 գ
- Թթվասեր – 5 ճ/գ
- Ձու – 2 հատ
- Կաթնաշոռ – 150 գ
- Մայոնեզ – 5 ճ/գ
- Սոդա – 1 թ/գ
- Շաքարավազ – 150 գ
- Վանիլին – 1/2 թ/գ
- Ազնվամորու մուրաբա – 5 ճ/գ
Պատրաստման եղանակը
- Մայոնեզը, թթվասերը, ձուն և սոդան հարել:
- Ավելացնել ալյուրը և նորից խառնել:
- Պետք է ստացվի նրբաբլիթի խմորի նման զանգված:
- Առանձին խառնել կաթնաշոռը՝ շաքարավազի և վանիլինի հետ:
- Խմորը լցնել կաղապարի մեջ, վրան գդալով միմյանցից հեռավորության վրա կաթնաշոռային զանգվածից լցնել:
- Վրան լցնել ազնվամորու մուրաբան:
- Թխել 20-25 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը