84 տարեկանում իր հայրենիքում՝ Մոդենայում, կյանքից հեռացել Է իտալացի օպերային երգչուհի Միրելա Ֆրենին (սոպրանո): Երգչուհի մահվան պատճառ Է դարձել երկարատեւ հիվանդությունը: Այդ մասին փետրվարի 9-ին հայտնել Է Il Messaggero թերթը:
Ինչպես նշում Է հրատարակությունը, Ֆրենիի դեբյուտը տեղի Է ունեցել 1955 թվականին Միկայելայի դերով («Կարմեն» օպերա): Իր կարիերայի ընթացքում նա ելույթներ Է ունեցել այնպիսի հարթակներում, ինչպեսիք են՝ «Լա Սկալա»-ն (Միլան), ՄԵտրոպոլիտեն-օպերան (Նյու Յորք), «Քովենտ-Գարդեն» թագավորական թատրոնը (Լոնդոն), Մեծ թատրոնը (Մոսկվա) եւ շատ ուրիշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: