Firdaws նորաձեւության տան նոր հավաքածուի ցուցադրությունը, որը պատկանում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի դստերը՝ Այշաթին, Փարիզում անց է կացվել հայտնի նկարիչների, քաղաքական գործիչների, մոդելյերների մասնակցությամբ։ Այս մասին Քադիրովը հայտնել է «ВКонтакте»-ի իր էջում։
Ցուցադրությունը նվիրված է ապրանքանիշի տասնամյակին, որը ղեկավարում է Այշաթ Քադիրովան։ Հավաքածուն կրում է «Սիրո պատմություն» անունը եւ ցուցադրվել է փարիզյան Le Marois հյուրանոցում «Ռուզական սեզոններ» ծրագրի շրաջնակներում։
Նա նաեւ պատմել է, որ դուստրը հավաքածուն պատրաստել է ութ տարվա ընթացքում, իսկ պոդիումում այն ներկայացրել են աշխարհի տարբեր երկրների մոդելներ։
«Այշաթն իր գաղափարի իրագործման մեջ ներդրել է ամբողջ հոգին։ Նա շատ է աշխատել՝ անուշադրության չմատնելով ոչ մի մանրուք։ Սակայն այս իրադարձությունը նշանակալի է ոչ միայն նորաձեւության աշխարհի համար։ Միանշանակ, այն հասարակական մեծ ազդեցություն է ունեցել։ Փարիզեցիներն ու համաշխարհային նորաձեւության մայրաքաղաքի հյուրերը տեսան, որ չեչեն ազգը իր հիասքանչ մշակույթն ունի, որը ներառում է ոչ միայն երաժշտություն, գրականություն, արվեստ, այլեւ նրբաճաշակ նորաձեւություն»,- նշել է Քադիրովը։
Ամբողջությամբ՝ news.am