Աքսեսուարների ընտրությունը կարևոր է՝ կերպարն ամբողջական դարձնելու և ոճն ընդգծելու համար: Cosmo.ru-ն ներկայացնում է 4 աքսեսուարներ, որոնք գրավիչ կդարձնեն ցանկացած կերպար:
Մետաքսե կամ ատլասե շալը բազմաֆունկցիոնալ իր է, որը կվերափոխի առօրյա, գործնական կամ երեկոյան ցանկացած կերպար:
Կոկո Շանելն ասում էր՝ «Մարգարիտը միշտ ճիշտ է»: Հենց նա է ժամանակին նորաձևություն ներմուծել մարգարտյա զարդերը, և այդ ժամանակից ի վեր երիտասարդ և մեծահասակ կանայք կերպարին ինքնատիպ տեսք հաղորդելու համար կրում են մարգարտյա զարդեր:
Պայուսակը ցանկացած կնոջ համար գլխավոր աքսեսուարն է, որը միշտ ուշադրություն է գրավում և լրացնում է հանդերձանքը:
Մազերի եզրակները նորից նորաձևության մեջ մտան անցյալ տարի և դեռևս չեն կորցնում իր արդիականությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը