Ծավալուն պիջակները, արդեն որերորդ տարին է՝ դուրս չեն գալիս նորաձևությունից, փոխվում է միայն դրանց գույնը: Եթե աշնանը և ձմռանը մենք կրում էինք բացառապես մոխրագույն վանդակավոր պիջակներ, ապա գարունը լավագույն շրջանն է անանուխի երանգի համար: Նուրբ պաստելային գույնը կթարմացնի կերպարը և հարմար կլինի՝ ինչպես գործնական հանդիպումների, այնպես էլ՝ ընկերական հավաքույթների համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը