«Բարձրակրունկներով վազում էի աքլորի հետեւից». մոդել Լիանա Թովմասյանի նոր ֆոտոշարքն ու զավեշտալի միջադեպը. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Բարձրակրունկներով վազում էի աքլորի հետեւից». մոդել Լիանա Թովմասյանի նոր ֆոտոշարքն ու զավեշտալի միջադեպը. news.am

– Լիանա, ֆոտոշարքում գյուղական միջավայրում ես, բայց շատ նորաձեւ կնոջ կերպարու. ինչ-որ հատուկ մեսիջ ունեցե՞լ է շարքը: Ինչպե՞ս առաջացավ գաղափարը:

– Նորաձեւությունը տեսնում եմ ամենուր եւ ամեն ինչ՝ նորաձեւության մեջ, մեսիջը սա է:

Մենք ծրագրել էինք լրիվ այլ ֆոտոշարք անել, բայց որոշակի խանգարող հանգամանքներ եղան ու տեղում փոխեցինք միտքը. որոշեցինք նորաձեւությունը ֆիքսել գյուղական կյանքի հետ: Կարծում եմ` ստացվեց:

– Որտե՞ղ են տեղի ունեցել նկարահանումները:

– Նկարահանումներն իրականացրել ենք Լոռիում, մի քանի գյուղերով շրջել ենք ու գտել շատ հին գյուղական տուն, որտեղ կկարողանայինք ստանալ նման ֆոտոշարք: Հանդիպեցինք մի կնոջ, որը թույլ տվեց իր տան բակում անել նկարահանումները: Նրան խնդրեցինք, որ աքլոր մեզ տրամադրի, ու այդպես անցանք գործի…

– Ինչպե՞ս ընթացավ քո եւ աքլորի «համագործակցությունը»: Ի՞նչն էր ամենադժվարը:

– Սկզբում շատ հանգիստ էր, մի քանի լուսանկար արեցինք, բայց երբ հավաբնի դուռը բացվեց եւ հավերը դուրս եկան, աքլորը ձեռքիցս փախավ (ծիծաղում է): Հասավ դիմացի հողատարածք, ու այդ ժամանակ ես ու լուսանկարիչը չգիտեինք` ինչ պետք է ասեինք այն կնոջը, որը մեզ տրամադրել էր այդ աքլորին: Հետո բոլորս սկսեցինք վազել այդ աքլորի հետեւից: Բարձրակրունկներով վազում էի տարբեր հողամասերով, որ բռնեինք նրան (ծիծաղում է): Իսկ մինչ մենք բոլորս կենտրոնացած որոնում էինք աքլորին, հավաբնից այդ ընթացքում մի հավ փախավ… լրիվ հակառակ ուղղությամբ: Մի խոսքով` մոտ երկու ժամ ես ու լուսանկարիչը մյուս գյուղացիների հետ միասին վազել ենք այդ աքլորի ու հավի հետեւից ու կարելի է ասել` մեր համատեղ ֆոտոշարքը չստացվեց:

Այն լուսանկարները, որոնք կտեսնեք, հենց առաջին մի քանի կադրերն են: Մտադիր էինք մայրամուտին անել նկարները, բայց աքլորի «փախուստի» պատճառով չստացվեց: Ամեն դեպքում, լավ հուշեր մնացին այդ օրվանից:

– Գյուղում երբեւէ ապրե՞լ ես:

– Գյուղում չեմ ապրել, բայց շատ եմ սիրում գյուղական կյանքը, գյուղական սնունդը: Տատիկներս ու պապիկներս գյուղացիներ են, ու ես շատ հաճախ եմ նրանց այցելում ու շաբաթներով մնում այնտեղ: Ինձ շատ է դուր գալիս այդ միջավայրը, միգուցե, հետագայում գյուղերից մեկում տուն գնեմ ու որոշ ժամանակ մեկուսանամ այնտեղ:

Ամբողջությամբ՝ news.am