![](https://blog.168.am/wp-content/uploads/2020/06/329fa82b2c4565e436f8ee7498184841.jpeg)
Բաղադրիչներ
- Կաթնաշոռ – 150 գ
- Աղացած վարսակի փաթիլներ – 100 գ
- Բանան – 1 հատ
Թավալելու համար
- Աղացած ընկույզ
- Կոկոսի փաթիլներ
Պատրաստման եղանակը
- Բանանը և կաթնաշոռը հարել բլենդերով:
- Ավելացնել վարսակի փաթիլները, խմոր հունցել:
- Մեկ ժամ դնել սառնարանը:
- Գնդիկներ ձևավորել, թավալել աղացած ընկույզի և կոկոսի փաթիլների մեջ, շարել տապակի մեջ:
- Թխվածքաբլիթները թխել 12-15 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը