Աքսեսուարները նույնքան կարևոր տեղ են զբաղեցնում կանանց զգեստապահարանում, որքան գլխավոր հանդերձանքները: Աքսեսուարների միջոցով կարելի է նույն կերպարին հաղորդել տարբեր նշանակություններ: Հետևելով նորաձևության բլոգերների սոցիալական ցանցերին՝ հասկանալի է դառնում, որ ամռան գլխավոր աքսեսուարը կարմիր պայուսակն է: Այն ունիվերսալ իր է, որը կարելի է համադրել՝ ինչպես աշխատանքային կերպարների, այնպես էլ՝ ընկերների հետ փոքր երեկույթներին մասնակցելիս: