Կողքի վրա քնելու սովորությունը ծռում է ողնաշարը եւ մարդուն զրկում է լիարժեք հանգստից: Այսպիսի կարծիք է հայտնել Պեկինի վերականգնողական հիվանդանոցի աշխատակից Լյու Չունը:
Ինչպես պատմում է Lenta.ru-ն, Լյու Չունի խոսքերով, երբ մարդը քնում է կողքի վրա, գոտկատեղի մկանները լարվում են եւ աստիճանաբար կորցնում են առաձգականությունը: Սա բացասաբար է անդրադառնում ողնաշարի գոտկատեղի հատվածի վրա եւ, ի վերջո, հանգեցնում է անհարմարության եւ մեջքի ցավերի:
Լյու Չունը նաեւ խորհուրդ չի տալիս քնել փորի վրա, քանի որ այս դիրքում տեղի է ունենում պարանոցի ողերի տեղաշարժ, եւ մկանները մնում են լարված: Սա ժամանակի հետ կարող է հանգեցնել պարանոցի սպոնդիլեզի զարգացման եւ գոտկատեղի ցավերի:
Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս չքնել բարձր բարձի վրա, որպեսզի ողնաշարը չծռվի։
Բժիշկը նկարագրել է երկու դիրք, որոնք կօգնեն հանգստանալ եւ լավ քնել: Նրա կարծիքով, առաջինը պետք է ընտրել օպտիմալ բարձրությամբ բարձ, որպեսզի պարանոցի ողերը չթեքվեն։
«Երկու ոտքով մեկ այլ բարձ գրկեք եւ ծնկները ծալեք մինչեւ 130 աստիճան, որպեսզի ողնաշարը մեկ հորիզոնական ուղիղ գիծ լինի, եւ մկանները կարողանան ամբողջովին թուլանալ»,- խորհուրդ է տվել մասնագետը:
Նրանց, ովքեր սիրում են կողքի վրա քնել, Լյու Չունը խորհուրդ է տվել հենարան դնել թեւի եւ ոտքի տակ, որոնք գտնվում են թեք վիճակում: Նա հավելել է, որ սրտի հիվանդություններ ունեցող մարդիկ չպետք է քնեն ձախ կողքի վրա։