Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականությունը – 413 կկալ
Սպիտակուցներ – 21 գ
Ճարպեր – 34.2 գ
Ածխաջրեր – 7.1 գ
Բաղադրիչներ
1. Լոլիկ – 500 գ
2. Կարմիր սոխ – 80 գ
3. Պանիր Սուլուգունի – 400 գ
4. Համեմ՝ ըստ ճաշակի
5. Մաղադանոս՝ ըստ ճաշակի
6. Բուսայուղ – 40 մլ
7. Մանրացրած սամիթ՝ ըստ ճաշակի
8. Աղ՝ ըստ ճաշակի
9. Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը.
1. Օղակներով կտրատել սոխը և լոլիկը:
2. Քերել սուլուգունին:
3. Կանաչին մանրացնել, վրան ավելացնել բուսայուղ, աղ և պղպեղ: Լոլիկը, սոխը և կանաչին խառնել և տեղավորել հրակայուն կաղապարի մեջ: Վրան լցնել քերած սուլուգունին:
4. Տապակել նախօրոք 200-220 աստիճան տաքացրած ջեռոցում 7-10 րոպե: Մատուցելուց առաջ զարդարել համեմի տերևներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am