Բաղադրիչներ
- Ուտելի ժելատին – 15 գ
- Կակաոյի փոշի – 50 գ
- Ջուր – 100 գ
- Բնական մեղր – 20 գ
- Կաթ (2.5%) – 100 գ
- Կաթնաշոռ (0.1%) – 370 գ
Պատրաստման եղանակը
- Ժելատինը լցնել ջրի մեջ և թողնել 30 րոպե:
- Ժելատինը դնել ցածր կրակի վրա, լցնել կաթը, տաքացնել՝ մինչև լուծվի:
- Վերցնել կրակից, ավելացնել կաթնաշոռ, կակաո և մեղր:
- Ամբողջը խառնել բլենդերում:
- Լցնել կաղապարի մեջ, տեղավորել սառնարանում: Սառելուց հետո մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը