Բաղադրիչներ
- Լավաշ – 100 գ
- Պինդ պանիր – 100 գ
- Խաշած ձու – 2 հատ
- Թթվասեր – 1 ճ/գ
- Դեղնուց – 1 հատ
- Աղ, համեմունքներ
Պատրաստման եղանակը
- Պանիրը և ձուն քերել:
- Խառնել բոլոր բաղադրիչները և ավելացնել սիրելի համեմունքները:
- Միջուկը դնել լավաշի վրա և փաթաթել:
- Լավաշների վրա դեղնուց քսել և երկու կողմից տապակել տապակի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը