Բաղադրիչներ
- Կաթ – 1 բաժակ
- Չոր խմորիչ – 1 թ/գ
- Շաքարավազ – 1 ճ/գ
- Աղ – 1 պտղունց
- Ձվի դեղնուց – 3 հատ
- Հալած կարագ – 50 գ
- Ալյուր
- Շաքարի փոշի՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Տաք կաթի մեջ լցնել խմորիչը և թողնել 10 րոպե:
- Այդ ընթացքում դեղնուցները հարել շաքարավազի և աղի հետ:
- Այնուհետև պետք է ավելացնել խմորիչով կաթը և կարագը:
- Լցնել 14 ճ/գ ալյուր, խառնել և թողնել կես ժամ: Այնուհետև խմորը հունցել: Դոնաթների նման փքաբլիթներ ձևավորել և տապակել ձիթայուղով: Վրան շաքարի փոշի շաղ տալ: Կարելի է նաև ջնարակով պատել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը