Պատմության հետագծով
Advertisement 1000 x 90

Պատմության հետագծով

1914 թ. հուլիսի 28-ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որը շարունակվել է մինչև 1918-ի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել է որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչով պայմանավորված էլ այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ:

  • 1937 թ. հուլիսի 28-ին ծնվել է Ֆրանսիս Վեբերը՝ ծագումով հայ, ֆրանսիացի հայտնի կինոռժիսոր:
  • 1954 թ. հուլիսի 28-ին ծնվել է Ուգո Չավեսը՝ Վենեսուելայի նախկին նախագահը (մահ.՝ 2013 թ.):
  • 1992 թ. հուլիսի 28-ին Աֆղանստանում արգելվեց կանանց ցուցադրել հեռուստատեսությամբ:
  • 1741 թ. հուլիսի 28-ին մահացել է Անտոնիո Վիվալդին՝ իտալացի նշանավոր երգահան, ջութակահար, մանկավարժ (ծնվ.՝ 1678 թ.):
  • 1750 թ. հուլիսի 28-ին մահացել է  Յոհան Սեբաստիան Բախը՝ գերմանացի կոմպոզիտոր:
  • 2000 թ. հուլիսի 28-ին մահացել է Արմենուհի Սրապյանը՝ հայ խորհրդային բանասեր, բնագրագետ, բանասիրական գիտությունների դոկտոր:

Հիշարժան փաստեր

  • Գույնը ստեղծվում է մեր ուղեղի կողմից, երբ այն փորձում է հասկանալ արտաքին աշխարհից ստացվող լույսի ազդանշանները: Այլ խոսքով, գույնը այն է, ինչ գոյություն ունի մեր գլխում: Առանց դրա մեր աշխարհը մի մոնոքրոմ վայր է:
  • Երբ կինը տեսնում է մուգ կարմիր (բորդո), կարմրա-շագանակագույն, մորեգույն, ապա տղամարդիկ հիմնականում տեսնում են միայն կարմիր, առանց որևէ երանգի: Ինչպես պարզվել է, այս տարբերությունը բացատրվում է գենետիկորեն: Արիզոնայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ գենը, որը պատասխան է տալիս կարմիր գույնի ընկալման համար, X քրոմոսոմներում է: Քանի որ կանանց մոտ գոյություն ունի երկու X քրոմոսոմ, իսկ տղամարդկանց մոտ՝ մեկ, ուստի կանայք ավելի լայն սպեկտրով են ընկալում կարմիրը, քան տղամարդիկ:
  • Նոր Զելանդիայի Օքլենդ համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են կապը մեքենայի գույնի և վթարների հավանականության միջև՝ հաշվի առնելով այլ բազմաթիվ ֆակտորներ, ինչպիսիք են վարորդի տարիքը, սեռը, անվտանգության գոտիների օգտագործումը և ճանապարհային պայմանները: Ինչպես պարզվել է, արծաթագույն մեքենաներն ամենաքիչն են ենթարկվել վթարի, քանի որ նրանք նույնիսկ խավարի մեջ լավ են նկատվում ճանապարհին:
  • Վարդագույնը համարվում է մեղմացնող գույն, որը հաճախ օգտագործում են բանտերում և հոգեբուժական հիմնարկներում նրանց համար, ովքեր դուրս են գալիս վերահսկումից: Վարդագույնը կտրուկ իջեցնում է թշնամությունը բանտարկյալների միջև, ինչպես նաև մեղմում է ագրեսիան և անհանգստությունը:
  • Կապույտն աշխարհում ամենասիրված գույնն է: Երկրորդ գույնը, որը մարդիկ առավել հաճախ են գերադասում, մանուշակագույնն է: 17 երկրում կատարված հարցումներից պարզ է դարձել, որ աշխարհում բնակվող մարդկանց 40 տոկոսը գտնում է, որ իր սիրած գույնը կապույտն է: Մանուշակագույնը ընտրել է մարդկանց 14 տոկոսը: Երկրների մեծ մասում ամենաչսիրված գույնը սպիտակն է:
  • Քրոմոֆոբիա կամ քրոմատոֆոբիա՝ հազվագյուտ, կայուն և իռացիոնալ վախ է որոշակի գույների նկատմամբ: Այդպիսի շեղումներով որոշ մարդկանց մոտ առաջ է գալիս ուժեղ ռեակցիա որոշակի երանգների նկատմամբ, իսկ որոշներն էլ ընդհանրապես փորձում են հեռու մնալ որոշակի գույներից: Նրանց մոտ այնպիսի ախտանշաններ են ի հայտ գալիս, ինչպիսիք են՝ սրտխառնոցը, գլխապտույտը, շնչառության դժվարացումը, խուճապի զգացողությունը, արագանում է սրտի աշխատանքը, նաև բարձրանում է արյան ճնշումը:
  • Վերջերս կատարված հետազոտությունները հերթական անգամ ցույց են տվել, որ սպասքի գույնն ազդում է մեր համային ընկալման վրա: Համաձայն հետազոտությունների, տաք շոկոլադը մեզ առավել համեղ է թվում նարնջագույն բաժակներում: Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ պաղ գույները, այնպիսին, ինչպիսին երկնագույնն է, առավել հարմար է ըմպելիքների համար, քան կարմիրը, իսկ վարդագույն ըմպելիքներն առավել հաճախ մեր կողմից ընկալվում են որպես քաղցր:

Մ.Ա.