Ratatouille-ը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է՝ Rata – կերակուր, toiller – խառնել, լուծել: Սա ֆրանսիական տաք ուտեստ է:
Բաղադրիչները
1. Սմբուկ – 2 հատ
2. Դդմիկ – 1 հատ
3. Լոլիկ – 1 կգ
4. Սոխ – 1 գլուխ
5. Պղպեղ – 1 հատ
6. Սխտոր – 6 պճեղ
7. Մաղադանոս, համեմ, ռեհան, ուրց
8. Սպիտակ գինի – 4 ճաշի գդալ
9. Տոմատի մածուկ – 2 ճաշի գդալ
10. Ձեթ – 3 ճաշի գդալ
11. Աղ, սև պղպեղ, օրեգանո
Պատրաստման եղանակը
Սոխը մանրացնել, տապակել բուսայուղի մեջ՝ ճզմած սխտորի հետ: Պղպեղը կտրատել, լցնել սոխի վրա, տապակել 3-4 րոպե: 4 լոլիկի կեղևը հանել, բլենդերով մանրացնել, լցնել սոխերածի վրա: Եփել մոտ 5 րոպե: Ավելացնել տոմատի մածուկը, 3-4 ճ/գ գինի, աղ, համեմունքներ, եռացնել և եփել 5 րոպե: Զանգվածի մի մասը լցնել տապակի վրա:
Սմբուկները, դդմիկը, լոլիկները օղակ-օղակ կտրատել, հերթով շարել տապակի վրա, վրան ավելացնել մաղադանոս, ռեհան, ավելացնել 3 պճեղ սխտոր, ուրց: Բանջարեղենի վրա ցողել 2-3 ճ/գ բուսայուղ, աղ և պղպեղ անել, եփել 60 րոպե 190 աստիճան ջեռոցում: Տապակը ծածկել յուղաթղթով. կափարիչով ոչ մի դեպքում չփակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը