Ֆրանսիական Hermes նորաձևության տան հազվագյուտ պայուսակը վաճառվել է «Քրիստիս» աճուրդային տանը ռեկորդային գնով: Եզակի աքսեսուարը վաճառվել է 300 հազար դոլարով, գրում է The Independent-ը:
Աճուրդի հանված Hermes Diamond Himalaya Birkin պայուսակը պատրաստված է նեղոսյան կոկորդիլոսի կաշվից և պատված է ադամանդներով և 18 կարատ սպիտակ ոսկով:
Պայուսակը ձեռք է բերել անանուն գնորդի կողմից: Աճուրդի տան ներկայացուցիչները հայտնել են, որ պայուսակ գնել ցանկացողների 34 տոկոսը առաջին անգամ է մասնակցել աճուրդի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը