Աշնանը առօրյա հանդերձանք ընտրելիս կանայք հաճախ ուշադրություն են դարձում դրա հարմարավետությանը և ջերմությանը: Այս խնդիրը լուծել օգնում են սվիտերները, վերարկուները, իսկ քանի դեռ եղանակը թույլ է տալիս՝ ոճային պիջակները:
Պիջակի կիրառմամբ աշնանային հարմարավետ կերպար է ստացել մոդել Բելլա Հադիդը: Ընտրելով դասական կապույտ ջինսե տաբատ՝ Բելլան այն համադրել է տպագրված շապիկի և պաստելային երանգի պիջակի հետ: Ոսկե զարդերը և ակնոցները լրացրել են Բելլայի կերպարը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը