Ինչով բուժել ուժեղ հազը
Հեռուստացույցով գովազդվող հազի դեմ դեղերը հիմնականում խորխաբեր միջոցներ են: Տեսականորեն դա թեթևացնում է իրավիճակը:
Երբ երեխան մրսած է, ունի ջերմություն և հազ՝ վերին շնչուղիների խնդիր է: Այդ դեպքում խորխի քանակի ավելացումը անիմաստ է:
Խորխաբեր միջոցներն անհրաժեշտ են ստորին շնչուղիների՝ բրոնխիտի ժամանակ: Այդ դեղերը պետք է բուսական հիմք ունենան: Բայց դա պետք է որոշի բժիշկը:
Երեխայի հազը ավելի մեղմ է, քան մեծերինը: Իսկ խորխից ազատվել երեխաները չեն կարողանում: Տարօրինակ չէ, որ շատ երկրներում, խորխաբեր միջոցները չեն հատկացվում մինչև 5 տարեկան երեխաներին, իսկ մինչև 2 տարեկան երեխաներին նշանակելը՝ հանցագործություն է:
Եվ այսպես, ինչո՞վ բուժել չոր հազը: Շատ օգտակար է գազարի հյութը, անպայման թարմը՝ կաթի հետ 1:1 հարաբերակցությամբ: Օրվա ընթացքում խառնուրդը պետք է տալ 4-5 անգամ: Մորու թեյը նույնպես օգտակար է:
Ամենակարևոր նախապայմաններն են՝ թարմ օդը և բավարար քանակի հեղուկների ընդունումը:
Սենյակի խոնավությունը պետք է լինի 40-70%:
Հակացուցված են այն դեղամիջոցները, որոնք կտրում են հազը, խորխարտադրությունը:
Ամենակարևոր խորհուրդը՝ ոչ մի ինքնաբուժում:
takprosto.cc
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը