«Матч ТВ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի ռմբակողծությունը համեմատել է «Իսլամական պետմություն» խմբավորման կողմից հնագույն Պալմիրա քաղաքի գրավման հետ, որոնք, վերահսկողության տակ վերցնելով տարածքը, ավերել են պատմական բազմաթիվ անգին հուշարձաններ։ Հեռուստահաղորդավարուհին հրապարակել է Սոլովյովի հաղորդման մի հատված։
«Չոր փաստեր. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծության արդյունքում ռուս երեք լրագրող է տուժել։ Նրանցից մեկի վիճակը ծանր է։