Ամանորը պահքի շրջան է: Այն սկսվում է դեկտեմբերի 26-ից և ավարտվելու է հունվարի 5-ի երեկոյան:
Այդ կապակցությամբ ներկայացնում ենք պահքային կերակրատեսակ:
Պահքի լոբով, կարտոֆիլով և գազարով կոտլետների բաղադրատոմսը (լոբու փոխարեն կարելի է օգտագործել ոսպ):
Բաղադրիչները.
1. Լոբի – 400գ
2. Կարտոֆիլ – 1 հատ
3. Գազար – 2 հատ
4. Սոխ – 1 հատ
5. Սխտոր, բուսայուղ, աղ և սև պղպեղ` ըստ ճաշակի
6. Պաքսիմատ
Պատրաստման եղանակը.
1. Կարտոֆիլը և գազարը եփել աղ արած ջրում, թողնել մի փոքր սառչի:
2. Սոխը և սխտորը տապակել բուսայուղով:
3. Եփած բանջարեղենը և լոբին աղալ մսաղացով, ավելացնել աղ և պղպեղ:
4. Ստացված խառնուրդի մեջ ավելացնել տապակած սոխը և սխտորը:
5. Ձևավորել կոտլետներ, թաթախել պաքսիմատի մեջ և տապակել 2 կողմից` մինչև ոսկեգույն դառնալը:
Սոուս կոտլետների համար. լոլիկի սոուս չոր կանաչեղենով:
Պատրաստման եղանակը.
Լոլիկը շոգեխաշել չոր կանաչեղենի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am