Ժենգյալով հաց, ղարաբաղյան խոհանոցի, ինչպես նաև՝ Կապանի և Գորիսի խոհանոցի ուտեստներից, որը բաղկացած է կանաչիներով (ժենգյալով) լցված հացից։ Որոշ շրջաններում այն նաև կոչվում է պինջարով հաց՝ հացի մեջ օգտագործած պինջարի (եղինջի) շնորհիվ։
Ռուսական eda.ru կայքը ներկայացնում է ժենգյալով հացի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
- Ալյուր – 1 կգ
- Ջուր – 600 մլ
- Թարմ համեմ – 1 փունջ
- Մաղադանոս – 1 փունջ
- Բազուկի տերևուք – 1 փունջ
- Կանաչ սոխ – 1 փունջ
- Թրթնջուկ – 1 փունջ
- Հազար – 1 փունջ
- Սպանախ – 1 փունջ
Պատրաստման եղանակը.
Խառնել ալյուրը և ջուրը: Խմոր հունցել. այն պետք է լինի պինդ, բայց առաձգական: Հետո ծածկել խմորը սրբիչով և թողնել 30 րոպե:
Մանր կտրատել ամբողջ կանաչին, ավելացնել բուսայուղ: Աղ և պղպեղ ցանել:
Խմորը բաժանել գնդերի, յուրաքանչյուր գունդը շատ բարակ գրտնակել:
Խմորի կենտրոնում կանաչի տարածել և միացնել խմորի ծայրերը: Սեղմել ժենգյալով հացը ձեռքով, որպեսզի օդը դուրս գա:
Թխել չոր տապակի վրա, 2 կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը