Բաղադրիչներ
- Պահածոյացված եգիպտացորեն – 285 գ
- Հավի կրծքամիս – 1 կտոր
- Շամպինիոն – 500 գ
- Լոլիկ – 3 հատ
- Չորահաց – 100 գ
- Մայոնեզ – 150 գ
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը և կտրատված շամպինիոնները եփել: Պատրաստի հավը մանր կտրատել և լցնել տարայի մեջ:
- Ավելացնել եգիպտացորենը:
- Այնուհետև՝ չորահացի կտորները: Ցանկալի է, որ այն համեմված լինի միայն աղով:
- Ավելացնել մանր կտրատված լոլիկները, մայոնեզը, խառնել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը