Ռոստովի մարզում կենդանական աշխարհի կազմի փոփոխությունները հանգեցրել են թունավոր սարդերի ու օձերի թվաքանակի կտրուկ աճի: Այդ մասին գրում Է «Արգումենտի ի ֆակտի Ռոստով»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնի մամուլի ծառայությանը:
Այսպես, կենսաբանական գիտությունների թեկնածու Վալերի Ստախեեւի խոսքով, տարածաշրջանում դիտվում Է կարակուրտ- սարդերի թվաքանակի աճ, որոնք ավելի վաղ հանդիպում Էին միայն Կալմիկիամյի հետ սահմանին եւ Տագանռոգի ծոցի ափին: Նա նշել Է, որ սարդերի այդ տեսակը սկսել Է տարաբնակվել տարածաշրջանի տաքանալու պատճառով: Սակայն մասնագետը նաեւ նշել Է մարդկային գործոնի կարեւորությունը, քանի որ այս կենդանիներին գրավում են աղբանոցներն ու աղբակույտերը, որտեղ նա կարող Է բավարար քանակությամբ միջատներ գտնել:
Նշվում Է, որ կարակուրտը կարող Է մարդու վրա ընկնել նույնիսկ պատահական շփման դեպքում: Դրա թույնը կաթվածահար Է անում երկայնաձիգ ուղեղի շնչառական կենտրոնը, խայթոցը կարող Է հանգեցնել մահվան: Նաեւ տարածաշրջանի տաքանալու պատճառով նշվում Է օձերի ակտիվության մեծացում, որոնք սկսել են ավելի հաճախ սողոսկել բնակելի տներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: