Themindsjournal.com կայքը ներկայացրել է այն 5 նշանները, որոնք կարող են վկայել ձեր կյանքում կտրուկ փոփոխությունների հնարավորության մասին։
Անտանելի է դարձել այն ամենը, ինչ դուք չեք սիրում։ Երբ կյանքում փոքր երևույթները, որոնք նախկինում ձեզ շատ չեն անհանգստացրել, սկսում են մեծ թվալ, իմացեք, որ փոփոխությունն արդեն «ճանապարհին» է։ Համբերության բաժակը, ի վերջո, լցվում է, և մենք անցնում ենք գործողությունների։
Ձեզ «կորած» եք զգում։ Բոլորս էլ լսել ենք, որ կորելը գտնելու լավագույն միջոցն է, բայց երբեք չենք մտածել՝ ինչու է այդպես։ Երբ ձեզ «կորած» եք զգում, չունեք ուղղություն, իսկ երբ չունեք ուղղություն, չունեք նաև ցանկություն։ Երբ դուք չունեք որևէ ցանկություն, դուք, ըստ էության, ոչնչի կարիք չունեք, իսկ երբ չունեք որևէ բանի կարիք կամ ցանկություն, հոգին սկսում է խոսել։ Սա լավագույն վիճակն է՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում ցանկանում սիրտը։ Հետո դա ձեզ դնում է նոր ուղղության վրա, որը տանում է դեպի կտրուկ փոփոխություն. ուղի, որը համընկնում է մտքի, սրտի ու հոգու հետ։
Դուրս եք գալիս «ինկուբատորից»։ Նկատե՞լ եք, որ կյանքի ինչ-որ շրջան լի է լինում արկածներով, ընկերներով, ընտանիքի անդամներով՝ այն դեպքում, երբ մյուս շրջանների ընթացքում դուք մեկուսացած եք, մոտ դեպրեսիվ վիճակի։ Այս ընթացքների տևողությունը կարող է տարբեր լինել, բայց վստահաբար կարող ենք ասել, որ այդպիսի շրջաններ ունենում են բոլորը։ Այդ ընթացքում մենք մեր ներսում արդեն հստակ գիտենք, որ մոտենում է այդ գլխի ավարտը, որ ժամանակն է թերթել էջն ու նայել առաջ։ Այս «ներքին» շրջաններն ապահովում են էմոցիոնալ, հոգեբանական զարգացում, իսկ մյուս շրջանն ապահովում է փորձով, ճանապարհորդությամբ և ապագայի նկատմամբ նոր հայացքով։ Երբ դուրս եք գալիս առաջին շրջանից, դա կարծես նոր ծնունդ լինի։
Միևնույն ժամանակ զգում եք վախ, անհանգստություն։ Այս պահերին կարող եք զգացողություն ունենալ, որ որևէ լուրջ բան է տեղի ունենալու։ Դուք գաղափար անգամ չունեք՝ ինչի սպասել, բայց գիտեք, որ ճիշտ ուղու վրա եք, և չեք համբերում իմանալ, թե ինչ եք գտնելու թունելի ավարտին։ Համբերություն ունեցեք այսպիսի պահերին, բաց եղեք և շարունակեք առաջ քայլել։
Միաժամանակություն։ Սրանք վստահություն են ներշնչում, որ ձեր մտքերն ու գործողությունները ներդաշնակ են։ 5S-ը (Sustain (Կայուն), Straighten (Դասավորված), Shine (Փայլուն), Standartize (Ստանդարտացված), Sort (Կարգավորված)) պատրաստվելու հստակ նշան է, քանի որ ձեզ սպասվում է կտրուկ փոփոխություն։ Փոփոխությունը չպետք է ընկալվի՝ որպես դրական կամ բացասական. այն պարզապես անհրաժեշտ է։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը