Բաղադրիչներ
Հիմքի համար՝
- Վարսակի փաթիլներ – 100 գ
- Սպիտակուցներ – 1 հատ
- Կակաո – 5 գ
- Սալորի խյուս – 70 գ (կամ խնձորի)
- Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
- Շաքարավազ
Միջուկի համար
- Ցածր յուղայնությամբ կաթնաշոռ – 750 գ (փափուկ)
- Նարինջ – 1 հատ
- Ձու – 1 հատ
- Դեղնուցներ – 1 հատ
- Սպիտակաձավար – 10 գ
- Շաքարավազ
Պատրաստման եղանակը
- Հիմքի համար խառնել բոլոր բաղադրիչները և լցնել յուղաթղթով պատված կաղապարի մեջ: Թխել 15 րոպե, 190 աստիճան ջեռոցում:
- Եփել նարինջը, մինչև փափկի: Մի փոքր սառեցնել և հարել բլենդերով:
- Նարնջի խյուսը խառնել մնացած բաղադրիչների հետ: Լցնել հիմքի վրա և մեկ ժամ թխել 160 աստիճան ջեռոցում:
- Պատրաստի չիզքեյքը սառեցնել և առնվազն 4 ժամ դնել սառնարանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը