Իտալական Prada ապրանքանիշը հայտարարել է չինացի դերասանուհի Չժեն Շուանի հետ համագործակցության ավարտի մասին սոցցանցերում ծավալված սկանդալից հետո:
Պատճառը նորաձեւության տան համագործակցությունն է չինացի դերասանուհի Չժեն Շուանի հետ։ Մեկ շաբաթ առաջ Չժենը, որը հայրենիքում հայտնի է հեռուստասերիալներում եւ ռեալիթի-շոուում իր կերտած դերերով, դարձել է նորաձեւության տան ամբասադորը: Իսկ օրերս դերասանուհու նախկին սիրեցյալ պրոդյուսեր Չժան Հենը պատմել է, որ 2019 թվականին իր հետ բաժանվելուց հետո դերասանուհին փոխնակ մորից պահանջել է ընդհատել հղիությունը։ Այդ պահին կինը գտնվում էր հղիության յոթերորդ ամսում, եւ իր որոշումը Շուանը բացատրել է նրանով, որ Հենից բաժանվելուց հետո երեխան այլեւս կարիք չունի:
Հրապարակումից հետո Prada-ի օգտահաշիվներում տարբեր սոցցանցերում սկսեցին հայտնվել զայրացած մեկնաբանություններ, որոնցում օգտատերերը Չժեն Շուանին անվանում էին «իսկական սատանա, որը Prada է կրում»:
Արդյունքում Prada Group ընկերությունը որոշել է չեղարկել դերասանուհի Չժեն Շուանի հետ իր համագործակցությունը, որի մասին հայտարարվել էր 2021 թվականի հունվարի 11-ին՝ ԶԼՄ-ներում նրա անձնական կյանքի վերջին նշանակալի լուսաբանումից հետո: Դերասանուհին հասցրել է Prada-ի ամբասադորի դերում մնալ ընդամենը ինը օր. պայմանագիրը բրենդի պատմության մեջ ամենակարճն էր: