![](https://blog.168.am/wp-content/uploads/2021/02/вф.jpg)
Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր ֆոտոշարքից մի քանի լուսանկար է հրապարակել։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել՝ նշելով, որ նկարները խոսուն են։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նվազագույն շպար ընտրել։ «Կավը, երաժշտությունն ու հույզերը, հույզերը, հույզերը…»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երիտասարդ դերասանուհին։