Versace-ն թողարկել է աքսեսուարների La Medusa հավաքածուն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Versace-ն թողարկել է աքսեսուարների La Medusa հավաքածուն

Versace-ն թողարկել է աքսեսուարների La Medusa հավաքածուն։ Այն ոգեշնչված է ապրանքանիշի անփոփոխ խորհրդանիշից՝ Մեդուզայից։ La Medusa-ի բոլոր մոդելները զարդարված են դրա պատկերով։

Հավաքածուի պայուսակները ներկայացված են մի շարք հագեցած երանգներով, այդ թվում DV Blue կապույտով։ Այդ երանգը ստեղծել է Դոնաթելա Վերսաչեն։ Դիզայները ցանկացել է փոխանցել իդեալական կապույտ գույնը, որն իր տիրոջը երջանկության զգացում կպարգեւեր։

«Կապույտն իմ սիրելի գույնն է, այն ինձ համար մարմնավորում է ազատությունը։ Երբ ես ծովում եմ, ինձ ազատ եմ զգում։ Ինձ շրջապատում է բնությունը, մաքուր կապույտ երկինքը, եւ ես երջանկություն եմ զգում, ամեն վատ բան անհետանում է։ Աշխարհը վերածվում է կապույտի»,- ասել է Դոնաթելան։

Բոլոր պայուսակները պատրաստված են իտալական կաշվից։