Շատ նուրբ և համեղ աղցան՝  «Ռուս գեղեցկուհի»
Advertisement 1000 x 90

Շատ նուրբ և համեղ աղցան՝  «Ռուս գեղեցկուհի»

Բաղադրիչներ

  1. Հավի կրծքամիս – 1/2 հատ
  2. Խոզապուխտ – 150 գ
  3. Վարունգ (թթու) – 4 հատ
  4. Լոլիկ – 2 հատ
  5. Ձու – 2 հատ
  6. Պանիր – 50 գ
  7. Կանաչիներ – 20 գ
  8. Թթվասեր – 4 ճ/գ
  9. Աղ

Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը խաշել, խորանարդաձև կտրատել:
  2. Խոզապուխտը երկար կտրատել:
  3. Խաշած ձվերն անցկացնել խոշոր քերիչով:
  4. Լոլիկները և վարունգները խորանարդաձև կտրատել:
  5. Պանիրն անցկացնել մանր քերիչով:
  6. Կանաչիները մանր կտրատել:
  7. Աղցանը համեմել աղով, ավելացնել թթվասեր, խառնել:
  8. Աղցանը կարելի է հավաքել շերտերով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը