Բաղադրիչներ
- Ալյուր – 3 բաժակ
- Սառը կարագ – 180 գ
- Շաքարավազ – 3/4 բաժակ
- Կանաչ խնձոր – 4 հատ
- Ձու – 2 հատ
- Կաթ – 3/4 բաժակ
- Շաքարավազ – 2 թ/գ
- Փխրեցուցիչ – 2 թ/գ
- Աղ – 1/8 թ/գ
- Աղացած մեխակ – 1/4 թ/գ
- Մշկընկույզ – 1/4 թ/գ
Օշարակի համար՝
- Ձվի դեղնուց – 6 հատ
- Շաքարավազ – 6 ճ/գ
- Կաթ – 1.5 բաժակ
- Վանիլին – 1.5 թ/գ
Պատրաստման եղանակը
- Ջեռոցը նախապես տաքացնել 190 աստիճան:
- Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, աղ, մեխակ, մշկընկույզ:
- Կարագը մանրացնել ալյուրի հետ: Ավելացնել շաքարավազ և խառնել:
- Խնձորը մաքրել, կտրատել և ավելացնել ալյուրին:
- Առանձին ամանի մեջ հարել ձվերը և կաթը, ավելացնել հիմնական զանգվածին: Խառնել և ստանալ միասեռ զանգված:
- Խմորը լցնել յուղապատ կաղապարի մեջ, վրան շաքարավազ շաղ տալ և թխել 45 րոպե:
- Մատուցել վանիլային օշարակով, որի պատրաստման համար կաթը հասցնել եռման: Դեղնուցները շաքարավազի հետ հարել մոտ 3 րոպե: Այնուհետև դեղնուցներին աստիճանաբար ավելացնել կաթը: Ստացված զանգվածը դնել կրակին և եփել մոտ 5 րոպե: Վերջում ավելացնել վանիլին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը