Հայկ Մարգարյանը, նույն ինքը՝ ռեփեր Հայկոն, ով վաղուց արդեն հեռու է շոուբիզնեսային իրադարձություններից, իր ֆեյսբուքյան էջում 10 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել «Հայ թիմի» նախկին անդամներից մի քանիսի հետ: Երիտասարդների ծովափնյա լուսանկարը՝ Հայկոյի իջեցված շալվարով և լի «գաղտնի հումորով», որը միայն նրանք կհասկանան, տեղադրվել է՝ «10 տարի առաջ» գրառմամբ:
Այժմ Հայկոն զբաղվում է բիզնեսով և ժամանակ առ ժամանակ նկարահանվում ֆիլմերում՝ «Հյուսիս-Հարավ», «Կյանք ու կռիվ»: Ի դեպ, շատ ավելի համոզիչ է ֆիլմերում՝ լինելով ոչ դերասան, քան որոշ անձինք՝ մասնագիտությամբ դերասաններ:
Քրիստինե Մարտիրոսյան