Ի՞նչ վտանգ կարող են թաքցնել զուգարաններում ձեռքերի չորացման սարքերը, պարզել են Cambridge University-ից գիտնականները:
Ինչպես պատմում է Medportal.ru-ն, 4 կամավորների մասնակցությամբ հետազոտության ընթացքում գիտնականները որոշել են համեմատել հասարակական զուգարաններում լվացվելուց հետո ձեռքերի չորացման երկու հայտնի միջոցներ, որպեսզի պարզեն, թե որ միջոցն է արդյունավետ միկրոօրգանիզմների մնացորդների վերացման համար:
Փորձը կատարվել է Լիդսի հիվանդանոցի զուգարանում: Մասնակիցները ձեռքերը մշակել են սպիրտ պարունակող հակասեպտիկով, ապա մաքրել հատուկ լուծույթով: Կամավորները կրել են պլաստիկե գոգնոց, որով հնարավոր էր ստուգել հագուստի կամ ձեռքերի աղտոտման աստիճանը:
Այնուհետեւ կամավորները շրջել են հիվանդանոցի միջանցքներով եւ կլինիկական բաժանմունքներով՝ դիպչելով դռան բռնակներին, բազրիքներին եւ վերելակի կոճակներին: Նրանք նաեւ պարանոցին կրել են ստետոսկոպ՝ ականջակալը կապելով գոգնոցի հետ եւ մի քանի րոպե նստել աթոռների վրա՝ ձեռքերը խաչած կրծքին:
Գիտնականները վերլուծում են բակտերիոֆագի կոնցենտրացիան գոգնոցների եւ տարբեր մակերեսների վրա հիվանդանոցում: Պարզվել է, որ ձեռքերը չորացնելու սարք օգտագործած կամավորները 10 անգամ ավելի շատ են տարածել բակտերիալ մասնիկները: