Բաղադրիչներ
- Կարտոֆիլ – 1.2 կգ
- Հավի լյարդ – 400 գ
- Սոխ – 1 հատ
- Գազար – 1 հատ
- Թթու վարունգ – 2 հատ
- Բուսական յուղ – 3 ճ/
- Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
- Կարտոֆիլը մաքրել և կտրատել:
- Սոխը մաքրել և մանր կտրատել: Մաքրած գազարը քերել:
- Հավի լյարդը լվանալ և կտրատել: Թթու վարունգները խորանարդաձև կտրատել:
- Տապակի մեջ բուսական յուղ լցնել, ավելացնել սոխը և գազարը, եփել՝ մինչև մթերքները փափկեն:
- Բանջարեղենին ավելացնել լյարդը, խառնել և տապակել 3-4 րոպե:
- Կաթսայի մեջ լցնել կարտոֆիլը, ավելացնել բանջարեղենի հետ տապակված հավի լյարդը և թթու վարունգները: Ջուր լցնել այնքան, որ մթերքներն ամբողջությամբ ծածկվեն:
- Ուտեստը համեմել աղով և պղպեղով, ըստ ցանկության՝ ավելացնել այլ համեմունքներ: Եռացնել և 40 րոպե եփել ցածր կրակի վրա: Այնուհետև վերցնել կրակից, կափարիչը փակել և 5-10 րոպե անց մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը