Հավի մսով աղցան
Advertisement 1000 x 90

Հավի մսով աղցան

Բաղադրիչներ

հավի փափկամիս -300 գր

վարունգ – 150գր

ոլոռ կանաչ պահածոյացված – 150գր

թթվասեր – 150գր

սամիթ – 100գր

աղ – ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հավի փափկամիսը լվանալ և խաշել:

Պատրաստի փափկամիսը թողնել սառչի, ապա կտրատել խորանարդիկներով:

Առանձին ամանի մեջ խառնել կտրատված վարունգը, ձաձկամիսը, սամիթն ու պահածոյացված կանաչ ոլոռը:

Ապա ավելացնել թթվասերն ու աղը և խառնել և թողնել մոտ 15 րոպե և ապա մատուցել:

Այս աղցանի համը ավելի ընդգծելու համար կարող եք ավելացնել կտրատած արքայախնձոր և ընկույզ: