Որ մթերքները կարող են օգնել դեպրեսիայի դեմ պայքարում
Advertisement 1000 x 90

Որ մթերքները կարող են օգնել դեպրեսիայի դեմ պայքարում

Սեւ շոկոլադը, ճարպոտ ձուկը եւ ձվի դեղնուցը այն սննդամթերքներից են, որոնք կարող են օգնել դեպրեսիայի դեմ պայքարում, ինչպես հաստատում են սննդաբանները։

Ըստ The Daily Mail-ի՝ սննդաբան Ջուլի Հոջսոնը նշել է, որ մուգ շոկոլադը հարուստ է մագնեզիումով եւ օգնում է հանգստացնել նյարդային համակարգը: Նման ազդեցություն ունեն ավոկադոն, նուշը եւ հնդկական ընկույզը:

Իր հերթին սննդաբան Լուիզա Վիլկոքսոնը խորհուրդ է տվել սննդի մեջ օգտագործել ավելի շատ սկումբրիա եւ սաղմոն, որոնք հարուստ են առողջ ճարպերով եւ կարող են թեթեւացնել դեպրեսիայի ախտանիշները: Ձկների այս տեսակները պարունակում են օմեգա -3 չհագեցած ճարպաթթուներ, որոնք օգնում են ուղեղի ճիշտ գործունեությանը:

Ձվի դեղնուցը, մասնագետների կարծիքով, նույնպես բարելավում է տրամադրությունը, քանի որ այն հարուստ է վիտամին D-ով, որը դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա:

Մասնագետները խորհուրդ են տալիս հակադեպրեսանտներ ընդունելիս ավելացնել սպիտակուցներով հարուստ սննդի օգտագործումը: Մասնավորապես, խորհուրդ է տրվում ավելի շատ հնդկահավի, տավարի միս եւ կանաչեղեն ուտել: Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ հարստացնել սննդակարգը վիտամին B պարունակող սննդամթերքներով, օրինակ՝ սպանախով եւ կաղամբով։ Չի կարելի մոռանալ, որ սնունդը պետք է հաճույք պատճառի, այնպես որ ինքներդ ձեզ մի զրկեք, օրինակ, սիրելի աղանդերից:

Սննդաբանները հիշեցնում են, որ ճիշտ սնունդը չի կարող փոխարինել լիարժեք թերապիային: Հետեւաբար, դեպրեսիայի ախտանիշների հայտնվելու դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի:

med.news.am