Դերասանուհի Եվա Բաղդասարյանը, ով այս շրջանում հանդես է գալիս «Օջախի երգը» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել` ներկայանալով գրավիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է համարձակ դեկոլտեով սեւ գույնի բլուզ, ջինսե տաբատ։ Դերասանուհու ալիքավոր մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Հրապարակումը Եվան չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան։