Բաղադրիչներ
- Նրբերշիկ – 3 հատ
- Ձու – 3 հատ
- Մայոնեզ – 2-3 ճ/գ
- Բուսայուղ՝ տապակելու համատ
- Աղ, սև պղպեղ
- Մաղադանոս
Պատրաստման եղանակը
- Նրբերշիկները մի կողմից միանման հատվածների կտրատել, ինչպես ցուցադրված է նկարում:
- Ձվերին ավելացնել մայոնեզ, աղ և լավ հարել:
- Նրբերշիկներից օղակներ ձևավորել՝ ծայրերը կպցնելով փոքրիկ փայտիկներով: Տապակել մի կողմից, շրջել և կենտրոնում լցնել ձվային զանգվածը:
- Մատուցել՝ վրան կտրատված մաղադանոս շաղ տալով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը