Հեթում Պատմիչ, մոտ. 1235 – 1308), 13-14-րդ դարերի Կիլիկյան Հայաստանի պատմագիր, պետական գործիչ։
Հեթումյանների տոհմից։
1294-1305-ին՝ ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏ։ Մի շարք հաղթական ճակատամարտեր է մղել հարևան մուսուլմանական իշխանությունների դեմ։ 1305-ին սպարապետությունը հանձնել է իր որդի Օշինին, ընդունել կաթոլիկություն և մեկնել Կիպրոս՝ կրոնավորելու։ 1307-ին, Կղեմես V պապի հանձնարարությամբ, գրել է թաթար-մոնղոլների պատմությունը, որն արժեքավոր տեղեկություններ է պարունակում միջնադարյան Արևելքի, Հայաստանի, Կովկասի ու հարակից երկրների մասին։ Միջնադարյան ֆրանսերենով գրած նրա երկը վերածվել է լատիներենի, հետագայում թարգմանվել ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, հոլանդերեն և այլն։
Նայելով այս ձեռագրին, կարող ենք ասել, որ մեր սպարապետի սաղավարտը ամփոփել է ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՇԱՊԸ
Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից: