Որոշ մթերքներ խորհուրդ է տրվում ավելացնել սննդակարգում մարդկանց, որոնք ցանկանում են նիհարել․ համարվում է, որ այդ մթերքները կօգնեն այդ ոչ դյուրին գործում, ինչպես հաղորդում է Eat This, Not That! պարբերականը։
Դիետոլոգ Լորեն Հյուբերթը պնդում է, որ նիհարելիս օգտակար է ընդեղենը։ Մասնագետի խոսքով՝ այդ խմբի մթերքների օգտագործումը հանգեցնում է քաշի չափավոր նվազմանը սննդի կալորիականության սահմանափակումների բացակայության դեպքում։
Դիետոլոգ Ռոքսանա Էսանին իր հերթին խորհուրդ է տալիս նիհարողներին սննդակարգում ներառել ավոկադո, քանի որ այդ մթերքը պարունակում է առողջ ճարպեր, որոնք նպաստում են հագեցվածության զգացմանը։
Նյու Յորքից դիետոլոգ Քերի Հանսը խորհուրդ է տալիս նիհարելիս ուտել ելակ։ Նրա խոսքով՝ այդ հատապտուղը պարունակում է ֆլավոնոիդներ, որոնք, ինչպես վկայում են հետազոտությունները, օգնում են պահպանել առողջ քաշ։
Դիետոլոգները նաեւ խորհուրդ են տալիս նիհարողներին սննդակարգում ներառել շիճուկային պրոտեին, թեյ, ձու, պաստա, ընկույզ, գետնանուշ եւ յոգուրտ։