Բաղադրիչներ
- Շաքարավազ – 1.5 բաժակ
- Ջուր – 05. բաժակ
- Կարագ – 100 գ
- Կակաո – 5 ճ/գ
- Չոր կաթ – 400 գ
- Ընկույզ – 100 գ
Պատրաստման եղանակը
- Շաքարավազը լցնել ջրի մեջ և դնել կրակի վրա:
- Հասցնել եռման և խառնելով եփել 2-3 րոպե:
- Վերցնել կրակի վրայից և տաք օշարակի մեջ հալեցնել կարագը, ավելացնել կակաոն:
- Լավ խառնել և աստիճանաբար ավելացնել չոր կաթը:
- Ավելացնել կտրատված ընկույզը և մեկ ժամ դնել սառնարանի մեջ:
- Այնուհետև ստացված զանգվածից գնդիկներ ձևավորել, թավալել կակաոյի մեջ և մատուցել սուրճի կամ թեյի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը