Բաղադրիչներ
- Եփած լոբի – 350 գ
- Եփած բազուկ – 350 գ
- Սխտոր – 3 ատամիկ
- Սոխ – 100 գ
- Բուսական յուղ – 3 ճ/գ
- Սև աղացած պղպեղ
- Աղ
Պատրաստման եղանակը
- Մանր կտրատված սոխը բուսայուղով տապակել:
- Այնուհետև ավելացնել լոբին և անընդհատ խառնելով՝ տապակել մոտ 5 րոպե:
- Բազուկը խոշոր քերիչով անցկացնել և ավելացնել լոբուն:
- Ավելացնել մանրացրած սխտորը:
- Խառնել, ըստ ցանկության՝ համեմել աղով և պղպեղով: Մոտ 5 րոպե շոգեխաշել:
- Մատուցել կարելի է և տաք, և սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը