Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 1 հատ
- Հազարի տերևներ
- Վարունգ – 1-2 հատ
- Լոլիկ – 3-4 հատ
- Մաղադանոս – 3-4 ճյուղ
- Կանաչ սոխ՝ ըստ ճաշակի
- Ձիթապտղի յուղ – 2 ճ/գ
- Աղ, պղպեղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը կտրատել ոչ մեծ կտորների, համեմել:
- Հավի կտորները տապակել տաքացրած յուղով՝ մինչև պատրաստ լինելը: Տապակված մսակտորները հանել տապակից և դնել թղթե անձեռոցիկի վրա:
- Բանջարեղենը կտրատել ոչ մեծ կտորների: Կանաչիները մանրացնել:
- Ափեսի մեջ տեղավորել հազարի տերևները:
- Խառնել հավի կտորները և բանջարեղենը, լցնել հազարի տերևների վրա:
- Պատրաստի աղցանի վրա կանաչի ցանել և լցնել ձիթայուղը: Կիտրոնի հյութ ավելացնել և անմիջապես մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը