Արեւ, ամառ, շոգ… իսկ սա նշանակում է, որ արդեն հանգստի մեկնելու ժամանակն է, իսկ եթե ձեր ամառային հանգստի նախընտրելի տարբերակը ծովն է, կամ, օրինակ, Սեւանը, ապա ճիշտ պահն է կղմնորոշվել, թե ինչ լողազգեստ գնել դրա համար: Ինչպես հագուստի ցանկացած դետալ, լողազգեստը եւս ժամանակի ընթացքում ենթարկվում է որոշակի թրենդային չափանիշների: Թե որոնք ենք 2021 թ-ի ամռան ամենանորաձեւ տարբերակները, իսկ որոնք՝ արդեն ոչ արդիական, NEWS.am STYLE-ը պարզել է ոճաբան Գայանե Գեւորգյանից: Նա նաեւ խորհուրդ է տվել, թե ինչպես ճիշտ ընտրել լողազգեստ:
Ինչպե՞ս ընտրել լողազգեստ
Գայանեն առանձնացրել է երեք կանոն, որոնցով առաջնորդվելով կարող եք ընտրել ձեր մարմնին ու ճաշակին հարմար տարբերակներ.
«Առաջնահերթ՝ անպայման փորձեք լողազգեստը, այն պիտի մաքսիմալ հարմարավետ լինի:
Կանոն երկուս՝ որոշեք, թե մարմնի որ հատվածն եք ուզում քողարկել, որը՝ ընդգծել:
Հիշեք կարեւոր կանոնը՝ մարմնի որեւէ հատվածին ուշադրություն գրավելու համար կարող եք օգտվել դետալներից՝ բացվածք, պրինտ, վալաններ եւ այլն»:
Այս տարվա թրենդային տարբերակները
Այս տարի թրենդային են միանգամից մի քանի ոճի լողազգեստներ՝ կախված, թե ինչի վրա եք ուզում շեշտը դնել եւ մարմնի որ հատվածն ընդգծել:
Ահա՝ դրանցից մի քանի օրինակ.
Այլեւս ակտուալ չեն՝
Ժապավեններ, շրջազգեստներ, փոռեր՝ սրանք այս տարվա անտիթրեներն են:
«Սրանք 2020-ի ակտուալ տարբերակներն են, որոնք այս տարի համարվում են անտիթրենդ, ու ցանկալի է, որ աջիկները կտրվեն այս տեսակի լողազգեստներից: Առհասարակ, հիմնականում անտիթրենդ են դառնում այն իրերը, որոնք ինչ-որ ժամանակ նորաձեւության մեջ «բում» են գրանցում, սակայն հետո կորցնում են իրենց ակտուալությունը»,-նշեց ոճաբանը: