Հավը չինական ձևով՝ պատրաստված բանջարեղենով
Advertisement 1000 x 90

Հավը չինական ձևով՝ պատրաստված բանջարեղենով

Բաղադրիչներ

  1. Հավի կրծքամիս – 350 գ
  2. Կարմիր քաղցր պղպեղ – 100 գ
  3. Կանաչ քաղցր պղպեղ – 200 գ
  4. Սոխ – 100 գ
  5. Գազար – 150 գ
  6. Սոյայի սոուս – 5 ճ/գ
  7. Ձիթայուղ – 1 ճ/գ
  8. Շաքարավազ – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

  1. Հավի կրծքամիսը լվանալ, շերտատել:
  2. Սոխը մաքրել, շերտատել:
  3. Բուլղարական պղպեղը լվանալ, շերտատել:
  4. Գազարը լվանալ, կտրատել ոչ բարակ օղակների:
  5. Տապակը տաքացնել, ձիթայուղ լցնել: Ձիթայուղի տաքանալուց հետո ավելացնել շերտատված հավի միսը: Անընդհատ խառնելով՝ տապակել 2-3 րոպե:
  6. Տապակի մեջ հերթականությամբ՝ 2-3 րոպե ընդմիջումով, անընդհատ խառնելով, սկզբից ավելացնել գազարը, հետո՝ սոխը, հետո՝ բուլղարական պղպեղը: Տապակել 3-4 րոպե:
  7. Բաժակի մեջ խառնել սոյայի սոուսը շաքարավազի հետ:
  8. Քաղցր սոուսը լցնել տապակի մեջ՝ տապակելով հավի միսը և բանջարեղենը 2-3 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը